Ռուսաստանի ՀՕՊ-ը ոչնչացրել է սեփական ուղղաթիռը. կան զոհեր
Ռուսական Սու-35-ը խոցել է ուղղաթիռը՝ այն շփոթելով ուկրաինական ԱԹՍ-ի հետ. հայտնի են դարձել մանրամասները։
Ռուսական բանակը կորցրել է ևս մեկ Մի-8 բազմամպատակային ուղղաթիռ։ Օդանավի հետ միասին զոհվել են անձնակազմի երեք անդամները։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կարող էր խոցված լինել սեփական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին գրում է Fighterbomber Տելեգրամ-ալիքը։
Ալիքի հեղինակը հաստատել է Մի-8-ի և անձնակազմի կորուստը, սակայն չի բացահայտել տեղի ունեցածի մանրամասները՝ պատահարն անվանելով «դասական» պատճառ, որը մարդկությունը դեռևս չի կարողացել վերացնել։
Exilenova+ Տելեգրամ-ալիքի տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռը փորձել են հեռացնել հրապարակից անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Ընդ որում, օդանավն ուղղորդել են նույն կողմը, որտեղից շարժվում էին ուկրաինական ԱԹՍ-ները։
Վարկածներից մեկի համաձայն՝ ռուսական Սու-35 կործանիչը հայտնաբերել է ուղղաթիռը և այն ընդունելով որպես թշնամական անօդաչու թռչող սարք՝ հարված է հասցրել։
Սա ռուսական ուղղաթիռների վերջին շրջանի առաջին կորուստը չէ։ Սեպտեմբերի սկզբին տեղեկություններ հայտնվեցին «Տագանրոգ-Ցենտրալնի» աերոդրոմի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Մի-35 և Մի-8 ուղղաթիռների խոցման մասին։


