Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրություն է տարածել.
«Հոնկոնգից Լոնդոն թռչող Cathay Pacific օդանավի կապիտանն արտակարգ վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում։ Պատճառը եղել է ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացումը։
Airbus A350 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում տեղական ժամանակով 19:08-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ուղևորին օպերատիվորեն ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո, ըստ բժիշկների, նա անմիջապես տեղափոխվել է բուժհաստատություն։