Չենք կարող ընտրել հարևաններին` պետք է ապրենք միասին. Հաջիև
Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն այժմ կայուն են և զարգանում են բարիդրացիության շրջանակներում։ Այս մասին Report-ի փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող «CAMCA 2026» տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ինչ վերաբերում է մեր անմիջական հարևաններին՝ աշխարհագրությունը մեր ճակատագիրն է։ Կենսաբանության մեջ մենք չենք կարող ընտրել ծնողներին, իսկ աշխարհաքաղաքականության մեջ չենք կարող ընտրել հարևաններին։ Սա մեր ճակատագիրն է, և մենք պետք է ապրենք միասին։ Ուստի ես ուրախ եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այժմ կայուն են ու նորմալ և զարգանում են բարիդրացիության շրջանակներում», — ասել է նա։

