Որտեղի՞ց ա ադրբեջանական զինծառայողը հասել Շաքի
* Մոտակա ադրբեջանական դիրքը գտնվում ա մոտ 12,5 կմ հեռավորության վրա (Ծիծեռնակատար / Իշխանասար արանքում): Իշխանասարի օկուպացված հատվածը մոտ 15 կմ ա, Նախիջևանը՝ 16+։
(Կարմիրով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքն ա)։
* ԱԱԾ-ն ասում ա, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը չի բացառվել, որնա կարող էր «ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը»։
Ես դժվար եմ պատկերացնում, թե որտեղ ա ադր․ զինվորը «հատել սահմանը»։
* Կոպիտ ասած՝ (Իշխանասար / Սև լիճ / Ծիծեռնակատար հատվածում ՀՀ սահմանը ադրբեջանական ստորաբաժանումները «հատել են» դեռ 2021-2022 թթ․
N.B. ԱԱԾ-ն ասում ա, որ իրանց տեղեկացրել են դեռ սեպտեմբերի 29-ին, որ կարող ա ՀՀ տարածքում լինի։
ԱԱԾ-ն / իշխանությունները, ոնց հասկանում եմ, տեղացիներին չեն տեղեկացրել։
Նույն ձև 2020 թ․ Ներքին Հանդի բնակիչներին չէին տեղեկացրել, որ ադր․ զորքերը իջել են սարերից Շիկահողի արգելոցի հատվածում։ Հովիվը կովերի հետ պատահաբար դուրս էր էկել իրանց դիրքի վրա (լավ ա, որ շուտ էր նկատել):
«Լավագույն ավանդույթները» շարունակվում են։
P.S. Կարող ա հանկարծ ասեն, որ «խուճապ չէինք ուզում տարածվի»։ Եթե ողբերգական ավարտ էս ամենը ունենար (կին / 3 էրեխա), էլի տենց էր արդարացվելո՞ւ…


