ՀՐԱՏԱՊ
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
30.04.2026
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
30.04.2026
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Շուրջ 218 հազшր անհուսալի վարկшռուներ կարող են իրենց վարկը մարել եկամտահшրկի հաշվին և արտпնյալ պայմшններով

admin
03.02.2025 2 Min Read
1 0

Հայաստանում կա շուրջ 341 հազար քաղաքացի, որոնք Կենտրոնական բանկի կողմից դասակարգվել են որպես անհուսալի վարկառուներ։ Նրանցից շուրջ 218 հազարը ունի մինչև 1 մլն դրամի հասնող վարկ, որը չի մուծել։ Հենց այս խմբի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է մի ծրագիր, որով մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող և այն չմարելու պատճառով անհուսալի ճանաչված վարկառուները հնարավորություն կստանան պետության աջակցությամբ մարել իրենց վարկը։ 

Գլխավոր նախապայմանը մեկն է՝ լինել գրանցված աշխատող, որպեսզի իր աշխատավարձից հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարողանա գումար գանձել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը MediaHub-ին ասաց, որ աջակցության ծրագիրը երկու կարևոր առանձնահատկություն ունի, դրանցից մեկն այն է, որ քաղաքացու վարկը կմարվի իր աշխատավարձից փոխանցվող եկամտահարկի հաշվին, իսկ մյուս առանձնահատկությունը գանձվող սահմանաչափի նվազեցումն է՝ 50 տոկոսի փոխարեն 20 տոկոս։

 

«Աջակցության ծրագրից կարող են օգտվել նրանք, որոնք դասակարգվել են որպես անհուսալի վարկառու, և իրենց բոլոր վարկերի հանրագումարը դիմելու օրվա դրությամբ 1 մլն դրամից փոքր է և անհուսալի են դասակարգված առնվազն երեք տարի։ Աջակցության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում Հարկադիր կատարման ծառայության կողմից կարող էր բռնագանձվել աշխատավարձի մինչև 50 տոկոսի չափով գումար, ապա հիմա բռնագանձվելու է 20 տոկոսի չափով։ Բացի այդ, ծրագրի հիմնական նպատակն այն է, որ աջակցենք աշխատավարձից գանձվող եկամտահարկի չափով, որն ուղղվելու է, բնականաբար, վարկային պարտավորության մարմանը»,– ասաց տիկին Մանուչարյանը՝ նշելով, որ այսպիսով իրենք նպատակ ունեն խրախուսեն անհուսալի վարկեր ունեցողներին, եթե աշխատանք չունեն կամ գրանցված աշխատող չեն, անցնեն գրանցված աշխատանքի։

Նախարարության մամուլի քարտուղարը հատուկ շեշտեց, որ եթե քաղաքացու վարկը դիմումը տալու օրվա դրությամբ 1 մլն դրամից ավելի է, ապա նա չի կարող օգտվել այս ծրագրից թեկուզ միայն 1 միլիոնի չափով, փոխարենը կարող է իր վարկը նվազեցնել մինչև 1 միլիոն, հետո նոր դիմել։

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ից, այսինքն՝ դիմումներն այդ օրվանից սկսած արդեն ընդունվում են, իսկ ծրագրի ավարտի մասով դեռ որոշված ժամկետ չկա։ Դիմումներն ընդունվում են

https://e-social.am/services

հարթակում, որտեղ քաղաքացին պետք է սեղմի «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը և լրացնի պահանջվող տվյալները։

Վահե Մակարյան

Share Article

admin

Previous Post

«Առավոտը բшրի չէր ինձ համար». Ռոզա Դավթյանը կшպտած դեմքով հիվանդшնոցում է

Next Post

Ո՞վ uպшնեց Շուշաննա Թովմասյանի եղբորը.առեղծվшծային մшհվան հետքերով

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!