Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակում է ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ ռուբլու արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Այժմ չի թույլատրվում արտահանել մեկ միլիոն ռուբլուց ավելի՝ բացառությամբ որոշ դեպքերի։
Ավելին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար արգելքը գործում է անկախ արտահանվող միջոցների ծավալից։
Սահմանված սահմանաչափից ավելի կանխիկ գումար հնարավոր կլինի դուրս բերել Ռուսաստանից, եթե այն տեղափոխվի կառավարության կողմից հատուկ նշանակված օդանավակայաններով։
«Ռիբոկի» լողավազանում ջրահեղձված 26-ամյա աղջկա գործը նոր ընթացք է ստացել
Դրա համար կանխիկ գումարը տեղափոխող անձը պետք է ներկայացնի բանկային փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ այդ գումարը նախապես կանխիկացվել է հենց իր բանկային հաշվից։
Այսինքն՝ պետք է հնարավոր լինի հաստատել գումարի ծագումը և այն փաստը, որ գումարը պատկանում է տեղափոխող անձին։


