Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17։20-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում. փոխանցում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ։ Տարածքը սահմանազատվել է, իսկ հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մոտ 1 կիլոմետր հեռավորությունից։ Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պատասխանատուները և շտապօգնության երկու հերթապահ խումբ։
Հրդեհի պատճառը պարզվում է։


