Իրլանդացի լրագրող Չեյ Բոուզը քննադատել է Վլադիմիր Զելենսկուն և Էմանուել Մակրոնին Նյու Յորքում նրանց հանդիպման ժամանակ ունեցած վարքագծի համար։
«Զելենսկին Ժամանել է Նյու Յորք և անմիջապես ուղևորվել Մակրոնի հետ հանդիպման։ Զրույցի թեման՝ պատերազմը և մարդկային զոհերը։ Ինքնստինքյան, նրանք երկուսն էլ ժպտում են», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը երեքշաբթի օրը հեգնանքով մեկնաբանել է Նյու Յորքում Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդիպումը՝ այն նկարագրելով որպես «անթաքույց հաճույք»։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը: ԳԱ-ի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կանցկացվի բարձր մակարդակի շաբաթ։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ից 26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին։


