ԱԻՆ տարածքային վարչությունը հայտնում է, որ ՌԴ Ստերլիտամակի Կոմունիստիչեսկայա փողոցում տեղակայված «Սոլնեչնի» առևտրա-սպասարկման համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է չորսհարկանի շինության երկրորդ հարկում։
«Տեղում ներգրավված են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կրակի տեղայնացման և մարման ուղղությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Արդյունքում երեք մարդ զոհվել է, չորսը՝ տուժել:
Բռնկման վայրում ներգրավված են նաև իրավապահ մարմինները։ ՆԳՆ տեղեկություններով՝ առևտրի կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը գրանցվել է 13:30-ին, ինչից հետո պատահարի վայր են մեկնել ոստիկանության մերձակա կարգախմբերը։ Ոստիկանները աջակցում են մյուս ծառայություններին կրակի մարման աշխատանքներում։


