Հայաստանին փորձում են ներքաշել «եվրաինտեգրացիոն արկածախնդրության» մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ հայ ժողովուրդը կկարողանա օբյեկտիվորեն գնահատել այդ արկածախնդրության վտանգը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Միաժամանակ Մասլեննիկովն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման ուղղության վերաբերյալ վերջնական ընտրությունը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները։


