ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսությունը, համապատասխանում է երկու ժողովուրդների փոխադարձ շահերին։
ՌԴ ԱԳ նախարարը Միրզոյանին և ՀՀ ԱԳՆ ողջ աշխատակազմին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։



