Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս»,- գրել է նա «Մաքս» հարթակում։
Քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետդումայի ընտրությունները, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա նաև հայտնել է, որ մի քանի անօդաչու սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, իսկ դրանցից մեկը հարվածել է բնակելի շենքի․ զոհեր չկան։


