Ինքնшթիռի կործшնման հետևանքով զпհեր կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիլադելֆիայում բժշկական ինքնաթիռ է կործանվել։ Learjet 55-ը օդ է բարձրացել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է հիվանդ աղջիկ և նրա մայրը, բժիշկը, բուժաշխատողը և անձնակազմի երկու անդամները, բոլորը Մեքսիկայի քաղաքացիներ: Ենթադրվում է, որ բոլորը զոհվել են։ Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տուժել են մի քանի տներ և մեքենաներ։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել