Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն աճել է 22 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում պաշտպանական արդյունաբերության ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ։Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին տասնյակ անգամ աճել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և դրանք անխափան մատակարարվում են զինված ուժերին։
Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի զինված ուժերին ռադիոլոկացիոն կայանների մատակարարումներն աճել են գրեթե հինգ անգամ, իսկ զրահատեխնիկայի և զրահապատ սպառազինության մատակարարումները՝ 2,5 անգամ։


