ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել. ինչում է մեղադրվում ՔՊ–ական Հայկ Սարգսյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։
Նշվում է, որ գործի նյութերը կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։
Irakanum.am-ին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այսպես խոսքը՝ 36 UD 994 պետհամարանիշի մասին է, որը օպերատիվ է եղել և տրամադրված է եղել կառավարության աշխատակազմին, այն ժամանակ, երբ Սարգսյան Հայկի ջևիկ եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը եղել է վարչապետի օգնականը։ Բայց, երբ որոշում է եղել ի թիվս այլ օպերատիվ համարների, դա ևս «մարել» և հանձնել Ներքին գործերի նախարարությանը, Նաիրի Սարգսյանը դա չի արել, փոխարենը տվյալ օպերատիվ համարները, որոնք մարվելուց հետո համարվել են կեղծ տրամադրել է եղբորը, որն էլ «փակցրել» է Մերսեդես մակնշի ավտոմեքենայի վրա և շրջել, այդ թվում գնացել աշխատանքի՝ Ազգային Ժողով, ապա նաև՝ ՔՊ նիստերին։ Այսքանով, սակայն կեղծ համարներով Սարգսյանի «գաստրոլնները» չեն ավարտվել։Երեկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Հայկ Սարգսյանի հայտարարություններին, նշել էր, որ հարաբերությունների լարման պատճառ է դարձել նաև այն հանգամանքը, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով Հայկ Սարգսյանը ՀՀ-ում շրջել է որպես արտոնյալ։ «Օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է, և երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։


