Ամիսներ առաջ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։
Ֆելիքսն արդեն ենթարկվել է անհրաժեշտ լուրջ վիրահատական միջամտության, որը բարեհաջող է անցել։ Գոռ Հակոբյանը ժամեր առաջ նոր էմոցիոնալ տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով իր ապրումներով։ Տեսանյութում նա անկեղծորեն խոսել է հիվանդանոցում անցկացրած ամիսների մասին։
«Չգիտեմ՝ սիրում եմ, թե ատում եմ հիվանդանոցի միջանցքները»,- նշել է Գոռ Հակոբյանը։ Տեսանյութը ստորև․


