Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսական երկաթուղիները «թունավոր են Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, թե իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-որ պատժամիջոցային պատճառներով թունավոր են Հայաստանի համար, սակայն «Ռուսական երկաթուղիները» ռուսական տարածքով իրականացնում են բեռների՝ տարանցիկ բեռների փոխադրումներ, ասենք, դեպի Եվրոպա, և «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցների վերաբերյալ ոչ ոք հարցեր չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- լրագրողներին ասել է նա։
ՌԴ փոխվարչապետը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է ապահովել բեռների տարանցումը Ռուսաստանի տարածքով, այդ թվում՝ դեպի Եվրոպա ուղևորվող բեռների, չնայած Հայաստանի վարչապետի՝ պատժամիջոցային ռիսկերի մասին հայտարարություններին։


