Տшրհшնվել է 53 երեխա

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Տեղում իրականացվել է տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել է էլեկտրական վահանակ։

Իրավաբան.net
Կիսվել սոց․ ցանցերում
Թողել մեկնաբանություն