Մեզ սպասվում է ոչ սառը ու բավարար տեղումներով սեպտեմբեր։ Այս մասին հայտարարել է Գագիկ Սուրենյանը՝ վկայակոչելով Հայհիդրոմետ ծառայության կանխատեսումները․
Նրա ներկայացմամբ, սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումները՝ նորմայից մի քիչ ավելի։
Սեպտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7, հանրապետության մյուս մարզերում, այդ թվում նաև Երևանում՝ 4-5 աստիճանով։


