Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան։
«Ամենաշատը վախեցել եմ այս պահից իմ թանկ Հովհաննես Գրիգորյան;
Քո բացը, ոչ մեկ չի կարող լրացնել ու երբեք անցյալով չենք խոսելու քեզ հիշելուց
Սիրտս ճաքում է ….»,-գրել է հաղորդավարուհին։
Նշենք, որ երգչի սոցցանցի էջերում բազմաթիվ մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնում Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ այս պահին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թե որն է եղել երգչի մահվան պատճառը։ AzatNews.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննեսը վերջին շրջանում գրվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։
Նա նաև ֆեյսբուքյան իր էջում էր գրառում արել՝ հայտնելով, որ բոլորի աղոթքները հասնում են իրենց և շատ էր ուզում կրկին վերադառնալ տուն ու լինել ընտանիքի կողքին։


