Թրամփը ստորագրել է ԱՄՆ տիեզերական ակադեմիայի ստեղծման վերաբերյալ հրամանագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ԱՄՆ տիեզերական ակադեմիայի ստեղծման վերաբերյալ գործադիր հրամանագիր, գրում է Reuters-ը։
Նոր կրթական հաստատությունը կկառուցվի Վեսթ Փոյնթի և այլ ռազմական ակադեմիաների օրինակով։ Այն կպատրաստի զինվորական անձնակազմ, ինժեներներ և քաղաքացիական մասնագետներ ԱՄՆ տիեզերական ուժերի և տիեզերական արդյունաբերության համար։
Թրամփը նաև հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն սկսել է աշխատանքները միջուկային շարժիչ համակարգով առաջին միջմոլորակային տիեզերանավի վրա։ Այն նախատեսվում է ուղարկել Մարս 2028 թվականին։


