Վթարային ջրանջատում Արարատի մարզի Դարակերտ գյուղում օգոստոսի 27/28-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 27-ին ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 28-ի ժամը 00:00-ն կդադարեցվի Դարակերտ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


