ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահին Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես «ԱՄՆ-ի տարածք»՝ այն պայմաններում, երբ ամերիկյան ուժերը շարունակում են Իրանի նավահանգիստների և նավափոխադրումների շրջափակումը։
«Մենք նույնիսկ չգիտենք՝ հաղթեցի՞նք, թե՞ ոչ, քանի որ ես հիմա Հորմուզի նեղուցը դիտարկում եմ որպես ամերիկյան տարածք»,— ասել է Թրամփը Հարավային Կարոլինայում ունեցած ելույթի ժամանակ։
Ելույթի ընթացքում նա նաև կատակով անդրադարձել է Իրանի ռմբակոծմանը․ «Ի՞նչ պետք է անեմ։ Վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը»։


