Նոյեմբերյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օրը նշանակվել է։ Ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 29-ին։
Այսպիսով, Տավուշի մարզում 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն երեք խոշորացված համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում և Նոյեմբերյանում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Իջևան և Դիլիջան համայնքներում ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին, իսկ Նոյեմբերյան համայնքում բնակիչները համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցեն նոյեմբերի 29-ին։
ՏԻՄ համամասնական ընտրությունների դեպքում քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ներկայացրած ընտրական ցուցակների օգտին։ Ստացված ձայների համամասնությամբ բաշխվում են ավագանու մանդատները, իսկ ընտրված ավագանին մասնակցում է համայնքի կառավարմանն առնչվող որոշումների ընդունմանը։
Առաջիկա ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ համայնքների բնակիչները քվեարկությամբ կորոշեն, թե ում են վստահելու համայնքի կառավարման գործում։


