Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները
Արևելյան Ադրբեջան նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաել Քարամալեքին հայտարարել է Թավրիզ-Երևան երթուղով թռիչքների վերսկսման մասին։
Aftab News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երթուղին կսպասարկվի Poya Airlines ավիաընկերության կողմից ամեն շաբաթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Նրա փոխանցմամբ՝ Թավրիզի օդանավակայանից դեպի Երևան առաջին չվերթը նախատեսված է հինգշաբթի։


