ՀՐԱՏԱՊ
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
30.04.2026
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
30.04.2026
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Սիլիկյան գերեզմшնատան 4 գերեզմшնից ծաղիկներ են գпղացել․ հարազատներն ահազшնգում են

admin
27.01.2025 2 Min Read
3 0

 

 

«Եղբորս ծննդյան տարեդարձն էր, գնացել էի գերեզմաններ, որ ծաղիկներ դնեմ, տարածքը մաքրեմ, սիրտս մի քիչ թեթևանա, հակառակը՝ վրդովված, հիասթափված ու ջղայնացած վերադարձել եմ։ Արդեն որերորդ անգամ՝ ծաղկամանները դատարկ են, արհեստական ծաղիկները գողացել են»,- MediaHub-ի հետ զրույցում իր հիասթափությունն արտահայտեց Բերտա Շահրամանյանը։

Բերտան տեղահանվել է Արցախից։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի ժամանակ նրա ընտանիքը մեծ կորուստներ է կրել։ Բերտան կորցրել է հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։

«Չգիտեմ, ի՞նչ անուն կարելի է տալ այդ «մարդկանց»։ Գողացել են իմ հարազատների շիրմաքարերի մոտ տեղադրված բոլոր ծաղիկները, ծաղկամանները թողել դատարկ։ Հարցն այստեղ ծաղիկը կամ դրա գումարը չէ, այլ երևույթը, որի դեմ պետք է պայքարել։ Այս մի տարում ոչ մեկին այդքան չեմ անիծել ու ամենավատ բառերով վիրավորել, ինչքան այսօր»,- ասաց երիտասարդ կինը՝ երևույթն անվանելով սրբապղծություն։

Դեպքը տեղի է ունեցել «Սիլիկյան» գերեզմանատանը, որտեղ հուղարկավորվել են Բերտայի հարազատները, ընդ որում՝ փոքր եղբայրը 13 տարեկան էր։

Բերտան զարմանում է, թե ինչպե՞ս են համարձակվել ձեռք մեկնել ու միանգամից իրար մոտ հուղարկավորված 4 գերեզմանից արհեստական ծաղիկները գողացել։

«Ափսոս, որ ապրում ենք այս կեղտոտ աշխարհում, օրեցօր համոզվում եմ, որ իմ արդար տղամարդիկ փրկվել են էս անարդար ու ծուռ աշխարհից»,– հավելեց Բերտան։

Նշենք, որ վերջին շրջանում հայտնի դարձավ, որ անգամ «Եռաբլուր» պանթեոնի շիրիմներից են ծաղիկներ գողանում…

Հունան Թադևոսյան

Share Article

admin

Previous Post

Քաղաքшցիները կազшտվեն վճարից

Next Post

Արմեն Դուլյանի վերջին գրшռումը. Որն էր Լրագրողի մшhվшն պшտճառը…

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!