Ստավրոպոլի երկրամասում փրկարարներն ու կամավորները շարունակում են որոնել վեցամյա տղային, որին Եգորլիկ գետի ուժեղ հոսանքը քշել է ջուրը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Երեխան հոր հետ զբոսնել է տան հարևանությամբ գտնվող գետի մոտ։
Նախնական տեղեկություններով՝ տղան սայթաքել է գետի ափին և հայտնվել ջրում։
Հայրը փորձել է անմիջապես օգնության հասնել որդուն, սակայն գետի ուժեղ հոսանքը խանգարել է նրան։ Երեխան անհետացել է ջրի տակ։
Որոնողական աշխատանքներին միացել են փրկարարներն ու կամավորները։ Նրանք շարունակում են ուսումնասիրել գետի և դրա հարակից տարածքները՝ երեխային հայտնաբերելու նպատակով։
Միաժամանակ քննիչները հարցաքննում են ականատեսներին և փորձում պարզել դեպքի բոլոր հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել նաև դատախազությունը։


