Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել:
Մոսկվայի մարզի մի շարք բնակավայրեր գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Պոդոլսկում հարվածների հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Հարձակման հետևանքով Դոմոդեդովոյում հրդեհ է բռնկվել բժշկական պարագաների պահեստում, իսկ Վոսկրեսենսկում վնասվել է արդյունաբերական օբյեկտ։
Կաշիրում վնասվել է ոստիկանության բաժնի շենքը։ Կոլեդինոյի Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում երկրի ՀՕՊ ուժերը խոցել են ընդհանուր առմամբ 187 ուկրաինական ԱԹՍ։


