ArmԼur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորը մահվան դեպքից։ Ըստ նախնական վարկածի` նա ինքնասպան է եղել, իսկ թե ինչու, ով կամ ովքեր են հասցրել ինքնասպանիւթյան, հուսանք կպարզի քննությունը։
Ավելին, ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ օգոստոսի 12-ին ՊՆ զորամասերից մեկում մեկ այլ զինվոր եւս ինքնասպանության փորձ է կատարել, բայց հաջողվել է նրա կյանքը փրկել։
Իսկ ահա այսօր՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Մանրամասները՝ տեսանյութում․


