Հիշեք, տիկին, կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է.
«Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան
Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝ տասը օր լուր չեք ունեցել ձեր հորից։ Դա, անկասկած, ծանր փորձություն է, և ոչ ոք իրավունք չունի այն նսեմացնելու։Եթե դուք 10օր եք զգացել ապրել այդ ցավը ապրումները ես ուղիղ 9ամիս ։Դուք 10օր եք մտել դիահերձարան ես 9 ամիս ։
Փառք Աստծո դուք ձեր հորը ողջ եք, գտել բայց ես իմ մինուճարի անարգված, քայքայված մասունքները։ Ուստի լռեք, լռեք, բավ է խոսեք պատերազմից ու ցավից ու ապրումներից։
Լռեք, խնդրում եմ։ Կան մայրեր, որոնք արդեն վեց տարի է՝ փնտրում են իրենց 18–20 տարեկան որդիներին։ Տղաներ, որոնք դեռ չէին հասցրել ապրել, ընտանիք կազմել, կյանք մտնել։ Նրանք կանգնեցին հայրենիքի պաշտպանության համար, կռվեցին, զոհվեցին, անհետ կորան ու վիրավորվեցին՝ հանուն Արցախի։
Իսկ հետո հենց ձեր իշխանությունը հրաժարվեց Արցախից, ճանաչեց այն Ադրբեջանի մաս ամիսներ անց նույն իշխանության ներկայացուցիչները սկսեցին հարց տալ. «Իսկ ե՞րբ է Արցախը եղել Հայաստանի մասը»։ «Ինչի՞ Արցախ Հայաստանի մաս է եղել»։
Եթե Արցախը մերը չէր, ապա ասեք՝ ձեր հայրն ու եղբայրը ի՞նչ էին անում պատերազմի ժամանակ Արցախում։ Ինչի՞ համար էին կռվում։ Ո՞ւմ դեմ էին կռվում։ Ինչո՞ւ էին իրենց կյանքը վտանգում։ Չէ՞ որ պատերազմից առաջ ամբողջ ուժով հայտարարում էիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետո ի՞նչ փոխվեց։ Ի՞նչ փոխվեց այդ տղաների թափած արյան, նրանց զոհողության ու հազարավոր ընտանիքների կորստի նկատմամբ։
Պատերազմից հետո լսեցինք հայտարարություններ, թե նույն արդյունքին կարելի էր հասնել առանց այսքան զոհերի։ Այդ խոսքերը հազարավոր ծնողների համար դարձան երկրորդ ողբերգությունը։
Այսօր էլ շատ ընտանիքներ ցավով են տեսնում, թե ինչպես են հերոսների նկարները հեռացվում, հիշատակի անկյունները վերացվում, իսկ Արցախի հետ կապված հիշողությունները ջնջվում։ Դա նորից ու նորից բացում է նրանց չսպիացած վերքերը։
Ուստի, նախքան մարդկանց զգայունության մասին խոսելը, հիշեք այն ծնողներին, ովքեր արդեն վեց տարի ամեն օր ապրում են իրենց զավակների կորստի կամ սպասման ցավով։
Չէ՞ որ պատերազմից առաջ ամբողջ ուժով հայտարարում էիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետո ի՞նչ փոխվեց։
ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՅՔ ԼՌԵՔ ԷԼԻ։ ԴՈՒՔ ՁԵԶԱՆԻՑ ԽՈՍԵՔ, ԴՈՒՔ ԻՆՉ ԱՐԵՑԻՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ։ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԴՐԵՑ ՈՒ ՄԱՏՈԻՑԵՑ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ։ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԴԱՎԱՃԱՆԵՑ ՏՂԱՆԵՐԻՆ։
Ուստի, լռե՛ք։ Մի՛ շահարկեք հերոսների անունը և նրանց հիշատակը։ Թողե՛ք հանգիստ մեր տղաներին։ Նրանք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, իսկ նրանց հիշատակը պետք է հարգվի, ոչ թե օգտագործվի քաղաքական խոսքերում»։


