«Հայաստանում խորը ճգնաժամ կառաջացնի կամ գուցե՝ ավելի վատ բան»
Արևմուտքը երես կթեքի Հայաստանից հենց այն պահին, երբ այն այլևս հետաքրքրություն չներկայացնի որպես Ռուսաստանի դեմ ուղղված «գործիք»․ ԵՄ-ին և ԱՄՆ-ին չի մտահոգում երկրի քաղաքացիների բարեկեցությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է՝ Արևմուտքը Վրաստանն օգտագործում էր բացառապես որպես կոպիտ գործիք՝ ՌԴ-ի դեմ մղվող աշխարհաքաղաքական պայքարում, և դա անում էր միայն այն դեպքում, երբ դա բխում էր իր սեփական շահերից։
«Նրան բոլորովին չէր մտահոգում այդ երկրի ճակատագիրը՝ չնայած ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ տրված բոլոր խոստումներին։ Երբ մեր թշնամիները հասկացան, որ այդ ճակատում ոչնչի չեն հասնի, նրանք պարզապես բախտի քմահաճույքին թողեցին իրենց «խորթ զավակին»։
Հայաստանը կբախվի ճիշտ նույն հետևանքներին, եթե շարունակի Արևմուտքի հետ առասպելական վերամիավորման ուղղությամբ ընթանալ։
Եվրոպական միությանն ու ԱՄՆ-ին ամենաքիչն է հետաքրքրում այդ երկրի քաղաքացիների բարեկեցությունը։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործիք, արևմտյան այդ քամու ուղղությամբ պտտվողները ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից՝ այնպես, կարծես դրանք երբեք չեն էլ տրվել։ Մինչդեռ մեր երկրի հետ տնտեսական կապերի խզումը Հայաստանում խորը ներքին ճգնաժամ կառաջացնի։ Կամ գուցե՝ նույնիսկ ավելի վատ բան…»,- ասել է Մեդվեդևը։


