Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել են հարսանիքի մեկնող «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «յաշիկն» էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


