Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները Արտաշատի ջրանցքում հայտնաբերել են 65-ամյա տղամարդու մարմինը
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս․-ը ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին և անհայտ է նրա գտնվելու վայրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի


