Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Մոսկվայի ռեստորաններից մեկում. կան զոհեր ու վիրավորներ
Մոսկվայում պայթյուն է տեղի ունեցել Կուդրինսկայա հրապարակի ստալինյան բարձրահարկ շենքում գտնվող Balzi Rossi ռեստորանում, հայտնում են ԶԼՄ-ները: Նոր տվյալներով՝ ռեստորանի վերանդայում գործի է դրվել պայթուցիկ սարք, որը եղել է ենթադրյալ մահապարտի մոտ. պայթյունի հետևանքով նրա մարմինը մասնատվել է։
Ռումբը պայթել է այն պահին, երբ հյուրերը մոտենալիս են եղել ռեստորանին։
Նշվում է, որ այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում Ուկրաինայում պատերազմին նպաստած բարձրաստիճան անձի մասնակցությամբ։
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` պատահարի հետևանքով կա 3 զոհ, 15 տուժած։


