Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու անդամների հաստատմանը ներկայացվեց 17 նախագիծ, որոնք բոլորն էլ ընդունվեցին։ Օրակարգի կարևոր որոշումներից էին՝
– 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի հաստատումն ու ներկայացումը,
– Ախուրյան համայնքի բոլոր 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնառության լիարժեք անվճար ապահովումը։
Այսուհետ համայնքի բոլոր 22 մանկապարտեզներում երեխաների ուսումնառության ծախսերը կհոգա Ախուրյան համայնքը, և ծնողների համար ուսումնառությունը կլինի լիովին անվճար։
Ընդունված որոշումները միտված են համայնքի զարգացմանը և բնակիչների սոցիալական աջակցության ու կրթության հասանելիության բարձրացմանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ախուրյան համայնքից։


