Դեռևս անհայտ հանգամանքներում այսօր Երևանի Պապ թագավոր փողոցի վրա փոքրիկ պայթյուն է տեղի ունեցել։
ArmeniaSputnik–ի թղթակցի կադրերում երևում է, որ մայթին, գետնի տակ ինչ–որ բան է պայթում` խուճապի մատնելով անցորդներին։ Դեպքի վայրում հրշեջ փրկարարներ կան։
ՆԳՆ ոստիկանության հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվել։


