«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին։
Ձերբակալության պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն այս պահին չի հրապարակվել։ Մանրամասները ճշտվում են։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Գյումրիում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների գործողությունները հաճախակի են դարձել, ինչը քաղաքական շրջանակներում գնահատվում է որպես ընդդիմության նկատմամբ ճնշումների շարունակություն։
Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արա Նախշքարյանին, ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։


