Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներ
Ճապոնիայի Կյուսյու կղզում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ․ գրում է ABC-ին` հղում անելով Reuters-ին։
Նախնական տվյալներով՝ տասնյակ մարդիկ տուժել են, բացի այդ՝ վնասվել են բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, խաթարվել է տրանսպորտի աշխատանքը։
Վարչապետ Սանաե Տակաիտին հայտարարել է, որ աղետի գոտի է ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 3600 զինծառայող՝ փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։


