ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկությանը, որ Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։


