Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 24-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի որոշ շրջաններում երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +34+36։
Շիրակում՝ գիշերը – +10+15, ցերեկը – +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +23+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +18+21, ցերեկը – +31+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +10+15, ցերեկը – +20+25,
Լոռիում՝ գիշերը – +11+16, ցերեկը – +22+26,
Տավուշում՝ գիշերը – +18+21, ցերեկը – +28+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +17+22, ցերեկը – +30+35,
Արարատում՝ գիշերը – +20+24, ցերեկը – +34+37,
Արմավիրում՝ գիշերը – +20+23, ցերեկը – +34+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +12+15, ցերեկը – +24+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +20+24, ցերեկը – +34+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +19+23, ցերեկը – +33+36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +13+17, ցերեկը – +27+30։


