Ծնվել է 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը, հայտնում է «Տավուշ մեդիա»-ն։
Ծնողները նրան անվանակոչել են Արփի։ Երեխայի ծնունդը նոր կյանք և նոր հույս է բերել Աբազյանների ընտանիք։
Պավլիկ Աբազյանը 19 տարեկան էր, զբաղվում էր սպորտով, բազմաթիվ հաղթանակներ ուներ և շրջապատում հայտնի էր որպես նպատակասլաց ու կենսասեր երիտասարդ։
Նա զոհվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, որը խլեց 15 զինծառայողի կյանք։


