ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Այդ մասին հայտնում է news.am-ը։ Փաստաբաններն ասացին, որ հարցաքննությունը վաղը շարունակվելու է։
Ծառուկյանին այս անգամ ուղեկցեցին առանց ձևական ձեռնաշղթաների։ Նրան աջակիցները ճանապարհեցին «Ծառուկյան, Ծառուկյան» բացականչություններով ու ծափահարություններով։


