Վոլգոգրադում 10-ամյա երեխան խեղդվել է Վոլգա գետում՝ հանգստացողների աչքի առաջ։ Դեպքի մասին հաղորդում են տեղական աղբյուրները։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի կեսօրին՝ Տրակտորոզավոդսկի շրջանի լողափում։
Ականատեսների խոսքով՝ տղան ծնողների թույլտվությամբ մտել է ջուրը, սակայն չափազանց հեռու է լողացել և սկսել է օգնություն կանչել։
Ներկաներից մեկը փորձել է երեխային դուրս բերել ջրից, սակայն չի հաջողվել։
Դրանից հետո փրկարար ծառայություն է կանչվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և շուրջ կես ժամ որոնել երեխային ջրում։ Մոտ մեկուկես ժամ անց նրա մարմինը դուրս է բերվել ջրից։
Քաղաքային վարչակազմը հաստատել է դեպքի փաստը և նշել, որ տվյալ լողափը նախատեսված չէ լողալու համար, ինչի պատճառով այնտեղ չկան փրկարարական կայան և հերթապահ փրկարարներ։


