♈ Խոյ
Ձեր ջանքերն ու արժանիքները վերջապես կնկատվեն։ Հնարավոր է ստանաք հետաքրքիր կամ հրապուրիչ առաջարկներ ազդեցիկ մարդկանցից։ Օրը հաջող է նաև ֆինանսական տեսանկյունից, սակայն եղեք զգոն և զգայուն դետալների նկատմամբ։
♉ Ցուլ
Մտքում մի շարք նոր ու հետաքրքիր գաղափարներ կծնվեն։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս չշտապել դրանցով կիսվել բոլորի հետ։ Նախ լավ ուսումնասիրեք և կշռադատեք ամեն ինչ, հետո միայն անցեք գործի։
♊ Երկվորյակներ
Օրը ձեզնից կպահանջի ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։ Հնարավոր են մանր-մունր կենցաղային կամ աշխատանքային հարցեր, որոնք լուծելիս պետք է հույսը դնեք բացառապես սեփական ուժերի վրա։ Երեկոն խոստանում է լինել ջերմ ու հանգիստ։
♋ Խեցգետին
Սա ձեր ժամանակն է։ Զգացմունքային դաշտը բավականին հագեցած է լինելու։ Լավ օր է սիրելի մարդու հետ անկեղծ զրույցների, հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու կամ պարզապես ընտանեկան միջավայրում լիցքաթափվելու համար։
♌ Առյուծ
Ձեր էներգիան ու հմայքը գագաթնակետին են։ Ցանկացած բանակցություն կամ հանդիպում կանցնի ձեր օգտին, եթե պահպանեք ինքնատիրապետումը։ Ֆինանսական հարցերում եղեք մի փոքր ավելի խնայող, խուսափեք էմոցիոնալ գնումներից։
♍ Կույս
Հիանալի օր է պլանավորման և ռազմավարություն մշակելու համար։ Եթե կան կուտակված գործեր, որոնք անընդհատ հետաձգում էիք, այսօր դրանց վերջակետ դնելու լավագույն ժամանակն է։ Ձեր կարգապահությունը կտա իր պտուղները։
♎ Կշեռք
Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի հանդիպումներ կամ լուրեր հին ընկերներից։ Փորձեք հավասարակշռություն գտնել աշխատանքի և հանգստի միջև։ Չափից դուրս մի ծանրաբեռնեք ձեզ, որպեսզի խուսափեք հոգնածությունից։
♏ Կարիճ
Ձեր ինտուիցիան այսօր անսխալ կաշխատի։ Եթե կանգնած եք ընտրության առաջ, լսեք ձեր ներքին ձայնին։ Աշխատավայրում կամ ընկերական շրջապատում հնարավոր է ստիպված լինեք պաշտպանել ձեր տեսակետը. արեք դա հանգիստ ու փաստարկված։
♐ Աղեղնավոր
Աստղերը ձեզ հորդորում են բաց լինել նոր գիտելիքների և փորձի համար։ Օրը բարենպաստ է ճամփորդությունների պլանավորման կամ ինքնակրթության համար։ Մի վախեցեք փոփոխություններից, դրանք ձեզ միայն առաջ կմղեն։
♑ Այծեղջյուր
Ֆինանսական և գործնական հարցերում պետք է առավելագույնս ուշադիր լինել։ Խուսափեք կասկածելի գործարքներից և շտապողականությունից։ Լավ ժամանակ է առողջությանը հետևելու և սննդակարգը վերանայելու համար։
♒ Ջրհեղեղ
Ուշադրության կենտրոնում կլինեն անձնական հարաբերությունները։ Հնարավոր են հետաքրքիր քննարկումներ զուգընկերոջ հետ, որոնք կօգնեն հարթել անցյալի տարաձայնությունները։ Միայնակ Ջրհեղեղների համար օրը կարող է հաճելի ծանոթություն բերել։
♓ Ձկներ
Օրը կպահանջի կենտրոնացում առօրյա հոգսերի վրա։ Փորձեք քայլ առ քայլ լուծել խնդիրները և ոչինչ աչքաթող չանել։ Երեկոյան անպայման ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ՝ լավ գիրք կարդացեք կամ զբոսնեք մաքուր օդին։


