50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Հունիսի 27-ից ի վեր Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, վիրավորվել՝ 500-ը։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Իրանի առողջապահության նախարարությունը։
Միևնույն ժամանակ, ըստ իրանական ԶԼՄ-ների, Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։


