Շիրակի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել, իսկ ամենից շատ տուժած համայնքներից մեկը Բագրավանն է։ Գյուղում նաև ուժեղ փոթորիկ է մոլեգնել՝ զգալի վնասներ պատճառելով։«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Բագրավանից հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր՝ նշելով, որ համայնքում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես իրական աղետ։
Նա նաև հայտնել է, որ Բագրավանի երիտասարդ նախրապանը, որը կարկուտի պահին գտնվել է սարերում, ծանր վնասվածքներ է ստացել։
«Բագրավանի սարերից երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։Նա գտնվել է սարերում և ուժեղ կարկտահարության հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ։ Առողջություն ենք մաղթում նրան և Աստծուն աղոթում, որ շուտ ապաքինվի»,- գրել է Թումասյանը։
Տեսանյութը ստորև․
Շիրակի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել․ սարերում գտնվող նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
Շիրակի մարզում ուժեղ կարկուտ և փոթորիկ են վնասել հատկապես Բագրավան համայնքը։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի խոսքով՝ գյուղում իրական աղետ է, իսկ սարերում գտնվող երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել։


