4 անչափահաս երեխա մшհացել են միջատաuպшն նյութից․ պшտճառը՝ հոր անզգուշությունն է եղել

 

ՌԴ-ում ընտանիքի հայրը միջատասպան նյութ է ցողել տանը, որի հետևանքով ընտանիքի բոլոր անդամները թունավորվել են․ 4 երեխա մահացել է։ Այս մասին հաղորդում է Shot տելեգրամյան ալիքը։

Հարցաքննության ժամանակ 34-ամյա Դմիտրին խոստովանել է, որ բոլոր սենյակներում ցողել է միջատներին վանող միջոց և վատ օդափոխել տունը՝ միայն մի փոքրիկ պատուհան է բաց եղել։ Տղամարդը միակն է եղել, ով ստամոքսի հաբ է ընդունել, երբ ինքնազգացողությունը վատացել է։

Ամբողջ ընտանիքը հոսպիտալացվել է։ Չորս երեխաներ՝ 6, 11, 12 և 13 տարեկան մահացել են։ Դմիտրին և նրա հղի կինը ողջ են մնացել և դուրս են գրվել հիվանդանոցից։ Ողբերգությունից մի քանի օր անց տան մոտ սատկած են գտել նաև ընտանի կենդանուն։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ողջ մնացած մայրը լույս աշխարհ է բերել հինգերորդ երեխային։ Նորածին ունեցող ծնողները Կրասնոյարսկի երկրամասի նույն տնից ժամանակավորապես հեռացել են, և այնտեղ վերանորոգում են անում։

Ըստ SHOT-ի՝ 32-ամյա Վիկտորյան  տղա է լույս աշխարհ բերել։ Երեխան առողջ է։ Ընտանիքի անդամների թունավորման դեպքը ոչ մի կերպ չի ազդել երեխայի վիճակի վրա։

Միջատասպան նյութի հետևանքով սպանված երեխաների հայրը կարող է մեղադրվել անզգուշությամբ մահ պատճառելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել