Ինչպես արդեն հայտնել էինք այսօր հայտնի դարձավ, որ տնային կալանքի տակ գտնվող 28-ամյա տղամարդը ընկել է լուսամուտից։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ տնային կալանքի տակ գտնվող 28-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում։ Ըստ կայքի՝ Միսակ Վ.-ն 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։Armlur-ը հայտնում է, որ մահացած անձը 28-ամյա Միսակ Ավետիսյանն է։
Վերջինս մեղադրյալի աթոռին էր հայտնվել այն բանի համար, որ, բնակարան ապօրինի մուտք գործելով և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանել էր Վարդուհի Արթուրի Խաչատրյանին պատկանող՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 9-րդ շենքի 44-րդ բնակարանի մոտ, որտեղ իր մոտ առկա հարմարեցված բանալու միջոցով բացել էր Վարդուհի Խաչատրյանի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն նկատվելով այդ ժամանակ բնակարանում գտնվող Վարդուհի Խաչատրյանի կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և հեռացել էր։Դատարանը վճռել էր Մեղադրյալ Միսակ Վաչագանի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով։


