«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է
Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։
Հուլիսի 17-ից սկսած կանխատեսվում է օդային զանգվածների ուղղության փոփոխություն հյուսիս-արևմտյանի ինչը շրջանների մեծ մասում կբերի ավելի զով օդ»,-գրել է նա։


