Երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում 14-ամյա աղջիկ է մահացել։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։ Մահացածը Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց աշակերտուհի Տաթև Ֆախուրյանն է, ով ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով։
Դպրոցը ցավակցություն է հայտնել աղջնակի մահվան կապակցությամբ։«Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։
Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։
Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»։


